Բացառիկ տեսանյութ 5 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարից
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։
Տեսանյութը ստորև․


