Լոռիում 2-ամյա տղան 3-րդ հարկից ընկել է պատուհանից
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո տեղի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Այնուհետև, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը երեխային տեղափոխելու նպատակով, գրանցվել է սանավիացիայի կանչ։ Այս պահին բժիշկները սպասում են սանավիացիայի ժամանմանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա անզգուշաբար ընկել է երրորդ հարկի պատուհանից։
Երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։


