Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է սպասվում
Ուշադրություն
Օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 25-ի և 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17- 20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.6C (1977թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 11.4°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.7°C


