Մամուլ

Կինը մեքենայով վրաերթի է ենթարկել 11 ամսական որդուն․ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Ռուսաստանի Պերմի երկրամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 30-ամյա կինը մեքենայով վրաերթի է ենթարկել իր 11 ամսական որդուն, ինչի հետևանքով երեխան մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ Պոչկինա գյուղում։ Կինը երեխայի հետ այցելության էր եկել ծնողների տուն։ Բակի տարածքում նա նստել է Nissan Pathfinder-ի ղեկին և սկսել է շարժվել առաջ՝ չնկատելով մեքենայի դիմաց հայտնված փոքրիկին։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմինների փոխանցած տեղեկությունները։

Վրաերթի հետևանքով երեխան ծանր վնասվածքներ է ստացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն ստացած վնասվածքները, ցավոք, անհամատեղելի են եղել կյանքի հետ, և երեխային չի հաջողվել փրկել։

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։

Նախաքննությունը շարունակվում է։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև այն պատճառներն ու պայմանները, որոնց հետևանքով տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։

Կիսվեք ձեր էջում