Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
Դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանը շարունակում է ակտիվորեն ներկայանալ հանրությանը։ Նրա գործունեությունն ու անձնական կյանքը մշտապես հետաքրքրության են արժանանում հետևորդների և հանրության շրջանում։
Մոտ մեկ տարի առաջ Էլիզը որոշել էր առանձին ապրել Մելիքյան ընտանիքից։ Այդ շրջանում նկատելի էին նաև ընտանիքի անդամների միջև հարաբերությունների լարվածությունը։
Բլոգերը չէր մասնակցում ընտանեկան հավաքներին ու միջոցառումներին, իսկ սոցիալական ցանցերում անգամ չէր հետևում ընտանիքի անդամներին։ Սակայն, կարծես թե, այդ շրջանը մնացել է անցյալում։
Էլիզը Instagram-ի իր էջի Story բաժնում մայրիկի հետ տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել։
Արխիվային լուսանկարի հրապարակումը ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ վերջին շրջանում նրանց հարաբերությունների վերաբերյալ տարբեր քննարկումներ էին շրջանառվում։



