ՄամուլՏեսանյութ

«Գմփոց լսվեց, մեկն ասում էր օգնեցեք-օգնեցեք». մանրամասներ ողբերգական դեպքից

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Նոր Հաճնում կառուցվող շենքի շինհրապարակում վերամբարձ կռունկի հատվածը պոկվել և ընկել է աշխատակիցների վրա։

Դեպքի հետևանքով տեղում մեկ մարդ մահացել է, ևս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, փրկարարներն ու դատախազը, իսկ իրավապահները վերահսկողության տակ են պահել լարված իրավիճակը։

Շենքը նախկինում եղել է Նոր Հաճնի պոլիկլինիկան և կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում էր։

Դեպքի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են ողբերգության հանգամանքները, ինչպես նաև մահացածների և վիրավորի ինքնությունը։

Ականատեսները մանրամասներ են հայտնել դեպքից։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում