Անահիտ Ավանեսյանի որդու գերշքեղ մեքենայով զորացրվելը՝ համացանցի քննարկման թեմա
Աստղ Գալեյանը գրում է. «Հազարավոր տղաներ այդպես էլ չեկան, չեկան այդ շքեղ մեքենաներով, շատերս անգամ հրաժեշտ չտվեցինք մեր գանձերին։
Ձեր «խաղաղությունը» չպակասեցրեց զինվորների մահը։ Միայն այս ամիս, եթե չեմ սխալվում կա երեք մահ, ինքնասպանության ավարտով։
Ձեր փնթի քաղաքականության արդյունքում շատերս կարոտ մնացինք գրկախառնության։
Զսպեք ձեր ցուցամոլությունը»։
Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որդին զորացրվել է բանակից և տուն է վերադարձել գերշքեղ ավտոմեքենայով՝ Tesla Cybertruck-ով։
Համացանցում նրա այս կերպ վերադարձը ևս մեծ վրդովմունք է առաջացրել։»
Տեսանյութը ստորև․


