Երթուղայինում ուղևորին ծեծի են ենթարկել
Երեկ՝ օգոստոսի 16-ին Էջմիածին-Երևան ճանապարհին երթուղային ավտոբուսում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։
Ականատեսների փոխանցմամբ՝ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ուղևորն ասել է՝ «Շատ շոգ է, արի քշի՝ գնանք»։
Դրանից հետո վարորդը փորձել է լռեցնել ուղևորին և, ըստ ականատեսների, նույնիսկ որոշել է նրան իջեցնել երթուղայինից։
Իրավիճակը, սակայն, ավելի է սրվել։ Ականատեսների խոսքով՝ միջամտել է նաև տրանսպորտային երթևեկության կարգավարը, ինչից հետո ուղևորի և վերջինիս միջև ծեծկռտուք է սկսվել։
Միջադեպին անդրադարձել է նաև օգտատեր Արմեն Վարդանյանը՝ նշելով. «Այս դեպքում դիսպետչերը, երթուղայինում այդ ճանապարհի մշտական ուղևորներն ասացին, որ դիսպետչերն է, կարծում է, որ ուղևորին ծեծելու միջոցով դաստիարակելու իրավունք ունի»։
Նրա խոսքով՝ նման իրավիճակները ցույց են տալիս, թե ինչի կարող է հանգեցնել այն, երբ պաշտոնական կամ ծառայողական լիազորությունը վերածվում է անձնական «իշխանության» զգացողության։
Տեսանյութը ստորև․


