Շոու-բիզնեսՏեսանյութ

«Մենք գրեթե նշանադրված ենք եղել». Նարե Գևորգյանը՝ անձնական կյանքի մասին

Մհեր Բաղդասարյանի «Tête-à-tête» հաղորդման հերթական հյուրը երգչուհի Նարե Գևորգյանն է։

Հաղորդման ընթացքում կայացած անկեղծ և հուզիչ զրույցի ժամանակ Նարե Գևորգյանն անդրադարձել է նաև իր անձնական կյանքին և առաջին անգամ մանրամասներ ներկայացրել նախկին հարաբերությունների մասին։

Խոսելով նախկին պրոդյուսերի հետ ունեցած հարաբերությունների մասին՝ երգչուհին նշել է․

«Մենք նախկին պրոդյուսերիս հետ գրեթե նշանադրված ենք եղել։ Նա սկզբում սեր խոստովանեց ինձ, իսկ հետո դարձավ իմ պրոդյուսերը, քանի որ միշտ իմ կողքին էր։

Այստեղ որևէ արտասովոր պատմություն չկա։ Պարզապես ցանկացած հայ տղամարդու խանդը կարող է ազդել երգչուհու գործունեության վրա։ Արմանը մշտապես իմ կողքին է եղել, փորձել է աջակցել և օգնել ինձ տարբեր հարցերում։ Չնայած այն պայմաններին, որոնք կային, մենք կարողացել ենք նկարահանել լավ տեսահոլովակներ։

Մենք միշտ լավ ենք հասկացել միմյանց և ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ մեր միջև այլևս զգացմունքներ չկան։

Այժմ շատ լավ հարաբերություններ ունենք։ Ամեն հանդիպման ժամանակ ջերմ ողջագուրվում ենք և միմյանց ամենալավն ենք մաղթում։ Ես նրան շատ շնորհակալ եմ, որովհետև իմ գործունեության մեջ նրա ներդրումը շատ մեծ է»,- նշել է Նարե Գևորգյանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում