Մամուլ

«Սասնա ծռերից» Մանվել Աթոյանն ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց

«Սասնա ծռերի»–ն աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը ծափահարություններով ընդունեցին «Սասնա ծռերի»–ի անդամները և դահլիճում հավաքվածները։

Նրանք հոտընկայս վանկարկում էին՝ «Արտուշ, Արտուշ»։

Մանվելը Աթոյանի քույրը նշեց, որ գրավը դեռ չեն մուծել և չգիտեն, թե ինչպես են մուծելու, քանի որ հնարավորություն չունեն։

Նշենք, որ Մանվել Աթոյանն ազատ կարձակվի գրավը մուծելուց անմիջապես հետո։

Աղբյուր՝ news.am

Կիսվել