Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ հերթական ավտովթարի հետևանքով կա 4 վիրավոր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին, Ծաղկավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Ռոման Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռոման Ա․-ն և 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ ստորև․

avtovtar 2
avtovtar 1 1
avtovtar 3
Կիսվեք ձեր էջում