Մամուլ

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀՀ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման համաձայն՝ օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխելու) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող տոմատի մածուկի վրա։

Որոշման նպատակն է ապահովել տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ։

Այն նաև միտված է կանոնակարգելու լոլիկի մթերման գործընթացը։

Կիսվեք ձեր էջում