Մամուլ

Առեղծվածային դեպք Չկալովկայի հարակից դաշտում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Արամայիս Հարությունյանն էր։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

chkalovka dasht di
chkalovka dasht
Կիսվեք ձեր էջում