ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ ողբերգական ավտովթարից․ մեքենաներից մեկում զինծառայող է եղել

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Էմանուել Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ասլան Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ասլան Հ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Էմանուել Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում