Մամուլ

24-ամյա վարորդ Նարինե Ք․-ն «Kia»-ով Սևանում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա մի տղայի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

kia vraert
Կիսվեք ձեր էջում