Ալեն Սիմոնյանը մեղքերի թողություն խնդրեց
Ալեն Սիմոնյանի ծնկաչոք այս տեսարանը հիշեցնում է հայ պատմավիպասան Րաֆֆու նկարագրած խաչագողերին, որոնք բազմաթիվ մեղքեր գործելուց հետո դիմում էին եկեղեցուն և Ամենակարող Աստծուց ներում խնդրում։
ԱԺ նախագահի պաշտոնը կորցնելուց հետո, կարծես, Ալեն Սիմոնյանը որոշել է անցնել ապաշխարության ճանապարհով։
Այսօր նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մասնակցում մեղքերի խոստովանության և ապաշխարության արարողությանը։
Սիմոնյանի մեղքերի խոստովանությունն ընդունել և ապաշխարության կարգը կատարել է Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, որը նախկին գնդերեց է և հայտնի է որպես իշխանական քահանա։
Նա ևս միացել է Վեհափառ Հայրապետին հեռացնելու պայքարին։
Ապաշխարության կարգը կատարվել է Նեղուցի վանքում՝ Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Արդյոք գործած մեղքերի գինը պաշտոնն ու «տաք աթոռն» էին՝ գիտի միայն Ալեն Սիմոնյանը։
Տեսանյութը ստորև․



