Հայտնի է՝ որտեղ ու երբ տեղի կունենան Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունները
Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։
Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 8-ին։
Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 17:30-ից։
Հուղարկավորության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն առայժմ չի հաղորդվել։


