Մարդասպան փիղը 14 տարի շարունակ հետապնդել է ընտանիքին. վայրի կենդանին սպանել է 25 մարդու
Չիտվան ազգային պարկի բնակիչ Դհուրբե անունով փիղը 2010 թվականից ի վեր սարսափի մեջ է պահում տեղացիներին՝ պարբերաբար հարձակվելով գյուղացիների վրա:
Այս կատաղի կենդանու թիրախում 14 տարվա ընթացքում երեք անգամ հայտնվել է միևնույն ընտանիքը։
Ամեն ինչ սկսվեց 2012 թվականի դեկտեմբերին, երբ հսկան սպանեց ընտանիքի գլխավոր անդամի՝ Շանիչարա Բոտեի հորն ու մորը։
Այս սահմռկեցուցիչ ողբերգությունից հետո տղամարդը վաճառեց իր ողջ ունեցվածքն ու հարազատների հետ տեղափոխվեց մեկ այլ գյուղ՝ հույս ունենալով վերջնականապես փախչել կենդանու հետապնդումներից։
Ցավոք, փախուստն անօգուտ էր. 14 տարի անց Դհուրբեն գտավ նրանց նոր կացարանը և կրկին հարձակվեց՝ այս անգամ ոտնատակ անելով Շանիչարայի հարսին ու 4 տարեկան թոռանը։
Այսպիսով, վայրի կենդանին խլեց նույն ընտանիքի չորս անդամների կյանքը։
Առաջին հարձակումներից հետո մասնագետները փորձել էին վերահսկել փղի տեղաշարժը և նրան հագցրել էին գեոլոկատորով հատուկ վզնոց, սակայն որոշ ժամանակ անց սարքը խափանվել էր։
2012 թվականին նույնիսկ փորձեր արվեցին ոչնչացնել արյունարբու կենդանուն, բայց նրան հաջողվեց ճողոպրել ու թաքնվել ազգային պարկի տարածքում:
Մինչև 2019 թվականն այս մարդասպան փղի զոհերի ընդհանուր թիվը հասել էր առնվազն 25-ի։


