Մամուլ

Ուղևորատար ինքնաթիռը հետ է վերադարձել անսարքությունների պատճառով

Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ուղևորատար ինքնաթիռը օդանավում հնարավոր անսարքությունների պատճառով վերադառնում է հետ։

Այդ մասին ТАСС-ին հայտնել են ավիադիսպետչերական շրջանակներից։

«Ստամբուլից Միներալնիե Վոդի մեկնած ինքնաթիռը օդանավում հնարավոր անսարքությունների պատճառով վերադառնում է Ստամբուլ», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նա չի հստակեցրել անսարքությունների հնարավոր բնույթը։

Համաշխարհային օդային երթևեկության մոնիթորինգի առցանց համակարգի տվյալներով,՝ ուղևորատար ինքնաթիռը թռիչքից հետո արտակարգ ազդանշան է տվել։

Մասնավորապես, Flightradar24-ի տվյալների համաձայն, օդանավը օդ է բարձրացել Ստամբուլի միջազգային օդանավակայանից և, գտնվելով Թուրքիայի օդային տարածքում, Սև ծովի վրա բարձրացել է գրեթե 10 հազար մետր։

Դրանից հետո, պորտալի տեղեկությամբ, ինքնաթիռը սկսել է իջնել, շրջվել դեպի հետադարձ ուղի և արտակարգ ազդանշան տվել։ Ներկայումս օդանավը շարժվում է դեպի Ստամբուլի օդանավակայան՝ մոտ 3 հազար մետր բարձրության վրա։

Կիսվեք ձեր էջում