Խոշոր հրդեհ․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան-Խոտանան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում և այրվում է թվով 8 ավտոմեքենա տեղափոխող ավտովոզը։
Հրշեջ-փրկարարերը նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ամբողջությամբ այրվել է ավտովոզը, թվով 5 ավտոմեքենա և մասամբ՝ 3 ավտոմեքենա։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։


