49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին
Ռուսաստանի Կոմի Հանրապետության Ուսինսկ քաղաքում ավարտվել է 49-ամյա տեղացի բնակչուհու նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Կինը մեղադրվում է իր 34-ամյա զուգընկերոջ սպանության համար։
Ըստ քննչական մարմինների՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին՝ Ուսինսկ քաղաքի Միրա փողոցում գտնվող բնակարաններից մեկում։
Նախաքննությամբ պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելու ընթացքում կնոջ և նրա զուգընկերոջ միջև անձնական բնույթի տարաձայնությունների պատճառով վեճ է բռնկվել։
Վիճաբանության ընթացքում կինը դանակով հարվածել է տղամարդու կրծքավանդակին՝ նրան պատճառելով ծանր մարմնական վնասվածք։
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մահացել է ստացած թափանցող դանակահարության հետևանքով։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ինչպես մեղադրյալը, այնպես էլ տուժողը վարել են հակասոցիալական կենսակերպ և չարաշահել ալկոհոլային խմիչքները։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել և ամրագրվել գործի համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, ինչից հետո քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։


