Ստեփանավան քաղաքի սկզբնամասում ավտովթար է եղել․ 2 ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երեկ՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ ստորև․






