Մամուլ

Մեռելոցի օրերի հետ կապված ԱԺ-ն պարզաբանել է

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն։

Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:

Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, եւ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։ 

Կիսվեք ձեր էջում