Մամուլ

Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը

«Հրապարակ» թերթը գրում է.  «Մեր տեղեկու­թյուններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Ռազմիկ Թեւոնյանի առանձնատունը։

Մեզ պատմեցին, որ հրդեհի պատճառը եղել է օդորակիչը, այն ճիշտ միացված չի եղել հոսանքին, որից էլ հրդեհ է բռնկվել։

Թեւոնյանների ազգակից, Արալեզի նախկին ղեկավար Մարտիկ Թեւոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամները քնած են եղել, օդորակիչի լարից հրդեհ է բռնկվել, սեւացել են տան պատերը, այրվել են վարագույրն ու բազմոցը։

Նա նշեց, որ տան պատերը կանգուն են, միայն գույքային վնաս է եղել։

Կիսվեք ձեր էջում