ՄամուլՏեսանյութ

Տաշիրում բախվել են «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում՝ «Գազ 53»-ը կողաշրջված․ կան վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Էդիկի Դ․-ի վարած «Գազ 53» մակնիշի բեռնատարը և Հայկ Ա․-ի վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում՝ «Գազ 53»-ը կողաշրջված։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Էդիկ Դ․-ն և ուղևոր Կարեն Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում