Մամուլ

«Նեղվածություն չունեմ»․ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է հաջորդ խորհրդարանում պատգամավորական իր մանդատից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է հաջորդ խորհրդարանում պատգամավորական իր մանդատից:

«Ես չեմ վերցնի պատգամավորական մանդատը և չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր։ Ուզում եմ մի քիչ հանգստանալ, նաև անձնական կյանքս եմ ուզում ինչ որ կերպ կարգավորել։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես ցանցակացել եմ շարունակել աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում՝ հաշվի առնելով իմ նախորդ տարիների աշխատանքը ԱԺ-ում, կարծում էի ու պետք է իմ աշխատանքը շարունակեմ, բայց գոյություն ունի վարչություն և կուսակցություն և ես ենթարկվում եմ վարչության որոշմանը։

Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»,- ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում»:

Կիսվեք ձեր էջում