Մամուլ

Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին

Վարչապետի առաջարկության հիման վրա ընդունվել է որոշում՝ Համլետ Լևոնյանին ազատելու պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։

Որոշումն ընդունվել է Հայաստանի Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական կարգով։

hraman
Կիսվեք ձեր էջում