«Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել». Սամվել Կարապետյանի արձագանքը
Սամվել Կարապետյանն արձագանքել է իր եղբոր՝ Կարեն Կարապետյանի լուսանկարի տարածմանը։
Իշխանության ներկայացուցիչները լուսանկարը հրապարակել էին «Այսպե՞ս են իշխանափոխություն անում» գրառմամբ։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ իր եղբայրը ներկայում հանգստանում է և քաղաքական որևէ գործընթացի չի մասնակցել հենց առաջին օրից։
Նա նաև նշել է, որ Կարեն Կարապետյանն ինքն է որոշում՝ հանգստանալ, թե զբաղվել այլ գործերով։


