Լողափում ձմերուկ և սեխ ուտելը ի՞նչ վտանգներ կարող է ունենալ
Լողափում ձմերուկ և սեխ օգտագործելը կարող է հանգեցնել ջրազրկման և աղիքային խանգարումների, ՏԱՍՍ-ին հայտնել է Օլգա Սայինոն։
Նրա խոսքով՝ դդմային մշակաբույսերն ունեն միզամուղ ազդեցություն, ինչը շոգ եղանակին կարող է ուժեղացնել ջրազրկման վտանգը։
Մասնագետը նշել է նաև, որ կտրված մրգերը հաճախ չեն պահվում ճիշտ պայմաններում, ինչի պատճառով լողափում՝ առանց սառնարանի, կարող են արագ զարգանալ հարուցիչներ։
Բացի այդ, ձմերուկն ու սեխը պարունակում են ֆրուկտոզա և մանրաթելեր, որոնք որոշ դեպքերում կարող են առաջացնել աղիքային խանգարում և նպաստել ջրազրկմանը։
Սայինոն խորհուրդ է տվել շոգ եղանակին խուսափել նաև մայոնեզով աղցաններից, եփած ձվերից և կրեմային խմորեղենից, քանի որ դրանք արագ փչանում են։
Նա զգուշացրել է նաև աղի խորտիկների մասին, որոնք կարող են լրացուցիչ ջրազրկում առաջացնել։


