Մամուլ

Ջրահեղձ եղած Նարեի դին տեղափոխվել է այսօր․ նրա քույրիկին դեռ որոնում են

«Փամբակի ջրերի մակարդակը նկատելի իջել է, ինչը բավականին կհեշտացնի որոնողական աշխատանքները»,- ասել է Լոռու փրկարարական ջոկատի նախագահ Արմեն Առաքելյանը, ով նույնպես մասնակցում է Փամբակի ջրերում 13 -ամյա աղջկա որոնողական աշխատանքներին։ 

6-րդ օրն է Փամբակի ջրերում շարունակվում են որոնողական աշխատանքները, որին ներգրավված են փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Թղթապանակ Ֆորտունա-ն հայտնում է, որ այսօր որոնողական աշխատանքները կրկին սկսվել են հենց դեպքի հատվածից։

Արմեն Առաքելյանն ասել է, որ կարող է «մի տեղ սանրելով անցնես գետով, հաջորդ րոպեին հայտնաբերես»։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերված Նարե Մարտիրոսյանի մարմինի դին այսօր առավոտյան տեղափոխվել է Արթիկ։

Վանաձորցիները պատմել էին. «Ներկա չեմ եղել դեպքին, բայց թաղամասում լուրեր են պտտվում, որ խողովակով անցնելուց փոքր երեխան ընկել է, մեծն էլ ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, ինքն էլ է ընկել ջուրը»։ 

«Մի մարդ տեսել է, որ գետի միջից մի երեխա գոռում է մամա ջան, օգնեք։ Մինչև իջանք, գետի կողքերը նայեցինք, չտեսանք։ Որպես կամավորներ մինչև ուշ գիշեր փրկարարների հետ նայել ենք տարածքը, ոչ մի արդյունք։

Սկզբից մի երեխու էինք ման գալիս, հետո երբ մայրը հայտնվեց, ասաց, որ երկրորդ երեխան էլ չկա»։ 

Կիսվեք ձեր էջում