Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է եղել
Հունիսի 19-ին՝ ժամը 19:17-ին (Գրինվիչի ժամանակով՝ 15:17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցը գրանցել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ։
Օջախը գտնվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ 10 կմ խորությամբ, 40.30° հս. լայնության և 45.94° ար. երկայնության կոորդինատներով։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


