Գետը այնքան վարար է, որ նույնիսկ ջրասուզակներին է քշում տանում
Հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը այսօր առավոտյան՝ մոտ 09։30-ի սահմաններում, հայտնաբերվել է Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 500 մետր հեռավորության վրա, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ գտնելու նրա 13-ամյա քրոջը՝ Նարինե Մարտիրոսյանին։
Գետում հայտնաբերված երեխայի մարմինը դուրս է բերել Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը։
Գագիկ Շամշյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս ջրասուզակների աշխատանքը և հայտնում, որ գետը այնքան վարար է, որ նույնիսկ ջրասուզակներին է քշում՝ վտանգելով նրանց կյանքը։
Տեսանյութը ստորև․


