ՄամուլՏեսանյութ

Երթուղայինի վարորդը ծխում է, հայհոյում ուղևորին ու իջեցնում երթուղայինից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձորում Բազում-Քիմգործարան թիվ 2 երթուղին սպասարկող երթուղայինի վարորդի մասնակցությամբ միջադեպ է արձանագրվել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը մեքենայի սրահում ծխում, ինչի համար ուղևորներից մեկը նրան նկատողություն է անում և պահանջում հանգցնել ծխախոտը։

Ուղևորի դիտարկումից հետո իրավիճակը վերածվում է վիճաբանության։ Վարորդը հրաժարվում է դադարեցնել ծխելը և ագրեսիվ վարք է դրսևորում՝ հայտարարելով. «Լավ եմ անում, կարիքը զգում եմ, ծխում եմ»։ Դրան հաջորդում են նաև նրա հասցրած հայհոյանքները ուղևորի նկատմամբ։

Ի պատասխան՝ ուղևորը դժգոհություն է հայտնում վարորդի պահվածքից՝ ասելով. «Էս ո՞նց եք ձեզ պահում»։

Փոխադարձ վիրավորանքներից ու սպառնալիքներից հետո վարորդը պահանջում է, որպեսզի ուղևորը իջնի երթուղայինից։

Կիսվեք ձեր էջում