Մամուլ

Վեդիում մանկապղծության դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել

Վեդիում արձանագրված մանկապղծության դեպքից հետո աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պաշտոնից հեռացվել են նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։

Այս մասին Bavnews–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն դեպքի հետևանքով պաշտոններից ազատվել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը և Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։

Բացի այդ, տեղեկություններ կան, որ աշխատանքից ազատվել է նաև մարզի դատախազը։

Կիսվեք ձեր էջում