-22կգ․ Կարեն Ասլանյանի տեսքը՝ բարիատրիկ վիրահատությունից հետո
Դերասան և երգիչ Կարեն Ասլանյանը շարունակում է զարմացնել իր հետևորդներին արտաքին կտրուկ փոփոխություններով։
Ամիսներ առաջ ստամոքսի վիրահատության դիմած արտիստն այսօր արդեն վստահորեն ներկայացնում է իր գրանցած տպավորիչ արդյունքները։
Դերասանը հայտնել է, որ ստամոքսի բարիատրիկ վիրահատությունից հետո կորցրել է 22 կգ։
«Քիչ մնաց»,- գրել է դերասանը։

Կարենը դեռևս վաղ շրջանից է սկսել քաշի դեմ իր պայքարը դա մենք տեսնում ենք հին հոլովակները դիտելիս։
Դերասանը իր ճանապարհի առաջին քայլերը անելիս արդեն տեղեկացրել էր իր հետևորդներին։


