15 տարի անց պարզվեց, որ թերապևտը համապատասխան կրթություն չունի․ բուժառուները բացատրություն են ուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժառուներ հավաքվել էին բուժհաստատության բակում՝ ի նշան բողոքի։ Նրանք պահանջում էին պարզաբանում՝ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել նույնանուն ԲԿ-ի պոլիկլինիկայի թերապևտ Լուսինե Առուստամյանը։
Քաղաքացիների խոսքով՝ Լուսինե Առուստամյանը տարիներ շարունակ ընդունել է նույն պոլիկլինիկայի հարյուրավոր հիվանդների և, նրանց պնդմամբ, աչքի է ընկել հոգատարությամբ ու մասնագիտական մոտեցմամբ։ Բողոքողները նշում են, որ չեն հասկանում՝ ինչպե՞ս կարող է երկար տարիներ բարեխիղճ աշխատած բժիշկը մեկ օրում չհամապատասխանել պահանջներին։
Բուժկենտրոնի զարգացման գծով համակարգող Մանուկ Վարդերեսյանը Oragir.News-ին հայտնել է, որ խնդիրը կապված է տեսչական մարմնի ստուգման հետ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ Լուսինե Առուստամյանի կրթությունը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Եվ այս հիմքով էլ կայացվել է նրան աշխատանքից ազատելու որոշումը։
Ուշագրավ է՝ ինչպես է Առուստամյանը 15 տարի աշխատել նույն պոլիկլինիկայում, եթե նրա կրթությունը չի համապատասխանել ներկայացվող պահանջներին։
Մանրամասները՝ տեսանյութում․


