Մամուլ

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժիրայր Մարգարյանի քույրը

Աշխարհը տիկին Նաիրայինն է 9-րդ աղջիկն է ծնվել։ Ասում է աղջկան գիրկն առնելուն պես թվացել է, որ իր հերոս Ժիրայրին է գրկել։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի քրոջը 44-օրյա պատերազմի հերոս սերժանտ Հասմիկ Արզումանյանի անունով են անվանակոչել։

Մարգարյանները թեև արմատներով Շիրակի մարզից են, բայց մոտ քսան տարի ապրել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում և պատերազմից հետո են տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ, հիմա Արմավիրի մարզում են բնակություն հաստատել։

Մարգարյանների ընտանիքը պատերազմի ժամանակ կորցրել է իր 18 տարեկան միակ որդուն՝ Ժիրայրին։

Նա ընդամենը 2 ամսվա ծառայող էր և մարտական մկրտությունը եղավ արցախյան 44-օրյա պատերազմում։

Վերջին զանգն էլ Ժիրայրի հետ հենց եղել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, որից հետո եղբորից լուր չեն ունեցել, բայց չմարող հույս են ունեցել, որ Ժիրայրը տուն կգա։

Ժիրայր Մարգարյանի մարմինը գտել են որոնումների 9-րդ ամսում։