Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը
Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը, ինչպես հաղորդում է Միասնական սոցիալական ծառայությունը։
Հետևաբար, 2026 թվականի փետրվարի կենսաթոշակների վճարման գործընթացը նախատեսվում է սկսել 2-ին, քանի որ 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ։
Նշենք, որ եթե դեռ Ձեր կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք կանխիկ եղանակով, կարող եք հետևել ներկայացվող ուղեցույցին և անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից Ձեզ տրվող 20% հետվճարի ծրագրից։



