Մամուլ

Վաղարշապատում ձերբակալվել է 10 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք․ մանրամասներ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թ. նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից նշում են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերով:

«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նրանց նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։