ԱշխարհՄամուլ

Հնարավոր է այցելեմ Հայաստան․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ըստ APA-ի, այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջեն Ադրբեջանի ազգային շահերը»։

Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է զարգացնել. «Երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը տեղի կունենա», – նշել է նա:

Անցած շաբաթ վրացական երկաթուղով Ադրբեջանից Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա բենզին, որն արդեն վաճառվում է բենզալցակայաններում: