Արտակարգ դեպք՝ Արմավիրի բանտում․ ի՞նչ է կատարվել պատժախցում
Armlur.am-ը գրում է․ «Վաղ առավոտյան ժամը՝ 09։00-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի ծառայողներից մեկը պատժախցում հանձման ընդունման գործընթաց է փորձել իրականացնել:
Արդյունքում պատժախցում գտնվող դատապարտյալներից մեկը հրաժարվել է ենթարկվել ՔԿՀ ծառայակցի պահանջներին ու ածելիով հարձակվել է ՔԿՀ ծառայակցի վրա և վնասել վերջինիս ձեռքը։
Այդ պահին բանտում սկսվել է խառնաշփոթ ու ՔԿՀ այլ ծառայակիցներ են ներգրավվել պատժախցում խառնաշփոը կանխելու համար:
Նշենք, որ նշված պատժախցում մոտ 13 դատապարտյալ է եղե»։



