Արամուսի դաշտում ամուսիններին սպանել են
Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հայտնաբերված կնոջն ու տղամարդուն սպանել են:
Armlur.am–ի տեղեկություններով, իրավապահ մարմինները նախնական տվյալներ ունեն, որ առավոտյան ամուսինները վիճաբանություն են ունեցել հարեւաներից մեկի հետ, որից հետո նրանց գտել են դաշտում մահացած։
Մահացած ամուսինների մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր։ Իրաապահները այս պահին փնտրում են ենթադրյալ հանցագործին։
Ըստ նախանական վարկածի սպանված Արնենուհի Ղ-ն եւ Գեւորգ Ղ-ն գյուղի բնակիչների խոսքով հարգված, խելոք արդար քրտինքով ապրող ամուսիններ էին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Կոտայքի մարզի Արամուս գյուշի դաշտում հայտնաբերվել էր ամուսինների մարմիններ։
