Թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան և Ջրաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ներսես Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեշկռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հենց նրանք էլ իրենց ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ աղբյուրի, ավտոբուսում ուղևորներ չեն եղել. այն դիսպետչերական կետից դուրս էր եկել երթուղի և սպասարկում էր Ծարավ Աղբյուրից մինչև Ջրաշեն: