Էլ ո՞ր մեղքերում կարելի է մեղադրել կնոջը, էլ ինչ՞ մնաց, որ չեք ասել․ Նազենի Հովհաննիսյանի անկեղծ գրառումը
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անկեղծ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Մի միտք կարդացի միայնակ կնոջ մասին, թե իրենք են մեղավոր, որ միայնակ են:
Ուզում եմ հասկանալ. էլ ո՞ր մեղքերում կարելի է մեղադրել կնոջը, էլ ինչ՞ մնաց, որ չեք ասել. մեղավոր է, որ տարիքի հետ հասունանում է, ու սկսում է տեսնել իրականությունը՝ ինչպես, որ կա, ոչ թե ապրում է պատրանքներով:
Որ չնայած հողին կպած լինելու՝ ուզում է երազել ու երբեմն թռչել՜՜՜՝ սիրո թևով:
Ուզում է հենվել ու չընկնել՝ գահավիժելով ավելի ներքև, քան, երբ իբր մենակ էր:
Ուզում է ապրել, բայց ոչ պարտքով վերցրած ժամանակում գոյատևել, ասես վարձով ապրողներ են մտել իր Տուն:
Ծերանում է, բայց չի ուզում ամեն վայրկյան իրեն մեղադրեն ծերանալու մեջ.) ինքն ի՞նչ անի, ախր բնությունն է…
Ուզում է մնալ գեղեցիկ, քանի որ իր միակ պաշտպանությունը դա է, էլի մեղադրում են, որ «ընկել է իր հետևից», մեղադրում են:
Կարդում է շատ, ինքնազարգանում, ասում են՝ մեծամիտ է, հա իր խելքն է ուզում ցույց տալ, չէ, չի ուզում , դուք եք էդպես տեսնում ու վախենում եք նրանից՝ ինչը չեք հասկանում կամ չեք տիրապետում:
Ասում են՝ թող մեկին ընտրեր , ուֆ, ու չեն հարցնում, բա էդ մեկը չպիտի՞ հարազատ հոգի լինի, չպիտի՞ նույն զարկով սիրտը զարկի ու իրարով լինեն …
Բա էդ մեկը չպիտի՞ գոնե մի անգամ խիզախի իր կյանքում ու գոնե կիսաբացի էդ կնոջ սիրտը, չնայի՞ մտքում ինչ կա, չքննի՞ էդ արտաքիններից այն կողմ ինչ աշխարհներ են:
Մեղադրեք կնոջը բոլոր մեղքերի մեջ. որ Աստծուն է գտել ու գնում է պատարագի, բայց երեկոյան ուզում է ընկերներով նշել մի լավ առիթ, որ լավ մասնագետ է ու գիտի իր կարողությունը, ու չի հաշտվում դիլենտանտների հետ, ուզում է օգնել կամ ուղղորդել, բայց ուրիշների վախերը նրանից սարքում են հրեշ, մեղադրեք նրան, որ մարմնին էլ է ուշադիր, չնայած ապրում է ավելի շատ իր Հոգու մեջ ու Միտքն է լցնում, որ քայլում է ուղիղ մեջքով՝ չնայած անմարդկային բեռնված ուսերի, որ բարձրաձայնում է այն, ինչի մասին շատերը ԼՌՈւՄ ԵՆ (գլուխ չդնենք, հավես կա՞) մեղադրեք, որ չի փոխում իր արտաքինը որովետև չի ձանձրանում ինքն իրենից, մեղադրեք, որ ուզում է ամեն օր ուրիշ լինել, տարբեր, ոորովհետև կնոջ բնույթն է էդպիսին՝ Լուսնանման:
Որ ժպտում է, փոխարենն իր ավերակված աշխարհը ցույց տալու, որի ծանրության տակ «ուրիշը» մի կես օր անգամ չէր դիմանա:
Որ աշխատում է դեռահասունությունից մինչև գերհասունություն, ու ինքն է ուրիշին օգնում, ոչ նրան:
Մեղադրեք, որ ամեն վայրկյան չի պաշտպանվում կամ արդարանում անհեթեթ բամբասանքների անդադար հոսանքից, որովհետև ափսոսում է ժամանակը՝ նմանների վրա վատնված, որովհետև անգամ Մահը չի «պաշտպանում» իրար փչացնելու մոլուցքից էլ վաղուց,
Մեղադրեք, որ ԱՊՐՈւՄ է, չնայած ամեն օրվա կորստին՝ կյանքի, հարազատի, ծնողի, որդու կամ Երկրի, որ դեռ համարձակություն ունի ժպտալու, երբ պիտի «ցեխը քսի դեմքին ու արյունլվիկ եղունգներով հողը փորի»՝ վշտից, մեղադրեք, որ ուժեղ է, երբ պիտի թուլանա ու գոռա աշխարհով մեկ՝ խղճացե՜՜ք, մեղադրեք, որ խղճալի է իր «տարաբախտ» ընտրությունից ու չհաջողած ընտանիքից, որ նրա անդաստիարակ երեխաները բանի պետք չեն, որովհետև …. պատճառն էլ չգիտեն ինչու:
Մեղադրեք. չէ՞որ ուրիշ բան տեսնելու կարողության համար Սեր է պետք, Ուժ, ու Արևի ջերմություն, կինը՝ լուսնանման, անդրադարձնում է Արևը, թե արև չկա, ու՞մ կամ ինչ անդրադարձնի…
Մեղադրանքները հայելի են. ձեր հայելին:
Ընտրությունը՝ հաճախ դառնահամով, բայց ազնիվ:
Տարբեր լինելը՝ տեսակ ու որոշում:
Կինը. միայնակ չէ, երբ մենակ է, միայնակ է, երբ աչքերում կրակ չկա, որովհետև մեղադրանքները խեղդել են:
Հ.գ. …. բոլոր համընկնումները պատահական են)»։