Մամուլ

4 ժամ տևած խուզարկությունից հետո «Տաշիր գրուպ»-ում կան կալանավորվածներ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կային կալանավորվածներ, որոնց թվում են  «Տաշիր գրուպ» ընկերության տնօրենն ու անշարժ գույքի գործակալը։

Հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

4 ժամ տևած խուզարկությունից հետո գրասենյակից քննիչները տարել էին համակարգիչներ և փաստաթղթեր։

Այսօր ՔԿ-ն պաշտոնապես հայտնեց, որ կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարել դատարան։