ՄամուլԱզատ խոսք

Այսօր ինձ դիմել էր մի աղջիկ, ով սիրահարվել ու կապվել է մի ամուսնացած տղամարդու

Էքստրասենս Սոսե Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր շատ հետաքրքիր զրույց ունեցա մի աղջնակի հետ, որը պատմեց ողջ պատմությունն իր կյանքի՝ ծիծաղալով, ձեռքերի  հանգստացնող շարժումներով, հայացքն այսուայն կողմ ուղղելով  և վերջում … այնպիսի արցունքների տեղատարափ, որ  այդքան արցունք որտեղ էր կուտակված, որ հեղեղի նման չէր դադարում։

Աղջիկը չէր կարողանում իր առաջ ծառացած հարցերին լուծում տար, դիմել էր ինձ։

Չորս ժամ տևեց մեր հանդիպումն, այնքան հարցերի տեղատարափ սկսվեց իմ և հաճախորդիս հետ, որ  ընթացքը գնում էր դյուրին՝ հերթականությամբ՝ պարզաբանումներն էլ անկաշկանդ։

Աղջիկը սիրահարվել է այն տղամարդուն, որն  իր կեսը երբեք չէր  կարող լինել, որովհետև ամուսնացած էր, իրենց մեջ կապն այնքան է սերտաճվել, որ գիշեր-ցերեկ իրար կողք են, ամեն ինչ վայելում են միասին, նույնիսկ ասաց , որ միասին պատրաստվում են ծով գնալ՝ այստեղ էլ սկսեց անդադար լացել , երբ  տղամարդն իրեն ասաց.- եթե հանկարծ ու հանկարծ կինս իմանա, որ մեկ ուրիշի հետ կապված եմ՝  ինֆարկտահար կլինի, ես՝ ճիշտն ասած իմ կնոջ իդեալն էի՝ իրեն հաց ու  ջուրն  էի, օդն  էի, լույսն էի,մութն էի, ինչ կատարվեց, որ այսպես թարսվեց. ես այստեղ այնպես գոռացի, կարծես երկինքը փուլ եկավ, առանց հապաղել, եկա Ձեր մոտ, որ այս անդունդից ինձ  դուրս բերեք,զգացի իր խոսքերից, որ ես իրեն դավաճանում եմ, սիրող ընտանիք եմ քանդում։

Այսպես,  մեր զրույցն ինչքան երկարում էր, աղջիկն այնքան հանգստանում էր, հեռախոսը վերցրեց զանգեց անմիջապես տղային. ասաց,_թող ձեր երկուսի սերն այսօրվանից էլ ավելի կրկնապատվի, միասին մինչև ծերություն  իրար հետ քայլեք, ձեզ երկուսիդ էլ անսահման առողջություն  սիրո արահետների խաչմերուկներում.  ես էլ կամաց շատ կամաց քո ոտի տակի փուշը  վերացրի,որ միշտ վախենում էիր ազատ տեղաշարժվելուց… լսվեց հոգին թեթևացած տղայի ձայնը՝ Շնորհակալություն, որ փրկեցիր և’ ինձ, և քեզ։

Աղջիկն այնքան թեթև հեռացավ իմ մոտից, որ կարծես նոր մորից ծնված լիներ, աչքերն առաջին անգամ բացեց աշխարհի առաջ՝ ժպիտով ու հանգիստ։
Ասում են հոգու ցավը չի բուժվում, բայց տես, որ կամքն ասպարեզ է դուրս գալիս հոգին՝ նորովի է ծաղկում»։