Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցիցներից տուն գնալու ժամանակ Երևանի բնակիչ 9-ամյա աղջկան է մոտեցել անծանոթ տղամարդ, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն։
Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով հեռացել է։ Ոստիկաները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։