Մամուլ

«ԴՕԿ» կուսակցության հայտարարությունը՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին

«ԴՕԿ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ տարածվող տեղեկություններին։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և որոշ աղբյուրներում տարածվում են ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ՝ կապված Վարդան Ղուկասյանի հետ։ Նախ հայտարարվում էր, թե նա ենթարկվել է բռնության (բայց չենք ասում՝ Նեսթլեի՞ կողմից, թե՞ սև ուժերի), այնուհետև՝ իբր տառապում է հիվանդությունից (ամենայն հավանականությամբ՝ վատ հորինված պատմությունների ալերգիայից), իսկ այժմ՝ թե նա մահացել է (բայց դեռ սպասում ենք, որ ինքը մեզ ասի՝ արդյո՞ք այդ լուրը ճիշտ է)։

Հայտարարում ենք, որ այս բոլոր լուրերը կեղծ են և միտված են հանրության մոլորեցմանը։ Խնդրում ենք չտարածել ստահոդ տեղեկություններ, չհորինել նոր էպիկական սյուժեներ և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»։

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ Այժմ նա բժիշկների հսկողության տակ է, շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։