Այս տարի Վերջին զանգ չի լինելու
MediaHub-ը պարբերաբար ստանում է ահազանգեր կրթության ոլորտի վերաբերյալ: Այս անգամ բողոքներն ավարտական դասարանի աշակերտներից և նրանց ծնողներից են, թե ԿԳՄՍՆ չի թողնում աշակերտներին ավանդական Վերջին զանգ նշել, միայն վերջին դաս և վերջ:
«Երբ անհամբեր սպասում ես, որ բոլորի նման կունենաս Վերջին զանգ, մեկ էլ պարզվում է, որ ոչ: Չե՛ն թողնում, բայց ինչո՞ւ… Այսինքն՝ ո՛չ քեֆ, ո՛չ ուրախություն, ո՛չ էլ տոնական տրամադրությամբ Վերջին զանգ նշել չի լինելու»,- ասաց ահազանգած աշակերտը:
MediaHub-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ՝ բարձրաձայնած բողոքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
«Նախարարությունն արդեն տարիներ շարունակ հորդորում է զերծ մնալ ճոխ տոնակատարություններից և անհարկի դրամահավաքներից, և դպրոցի ավարտը նշել Վերջին դասի տրամաբանության մեջ»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից:
Փաստորեն, այս տարի երեխաները կմնան առանց ավանդական Վերջին զանգի, առանց ուրախության։