Խելացի տղա էր, ամուսնացած չէր. նոր մանրամասներ` Քասախի ավտովթարից
«Խելացի ընտանիքից՝ խելացի տղա էր։ Միակ զավակը չէ, իրենից մեծ եղբայր ունի։ Հրաշալի, խելացի տղա էր։ Թե ինչպես է դեպքը եղել՝ մանրամասներից տեղյակ չենք։ Բայց գիտեմ, որ աշխատանքից վերադառնալիս է եղել, հավանաբար՝ քնել է ճանապարհին, ու այդ ողբերգությունն է տեղի ունեցել։
Բայց դեռ ոչինչ հստակ չգիտենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած գյուղի վարչական ղեկավար Լուկաշ Խաչատրյանը՝ ողբերգական ավտովթարից մահացած 22-ամյա Նարեկ Գևորգյանի մասին։
Վարչական ղեկավարի խոսքով՝ Նարեկը ամուսնացած չէր։ Բանակում ծառայություն անցել էր, և շատ շնորքով ու դասիարակված տղա էր։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասախ գյուղի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Վարորդի կյանքը չի հաջողվել փրկել։